Մեկնարկում է ՀՕՄ-ի համահայկական պատգամավորական 71-րդ ժողովը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/10/zhoghov.jpg)
Հոկտեմբերի 4-9-ը Երևանում կանկացվի Հայ օգնության միութեան (ՀՕՄ) 71-րդ համահայկական պատգամավորական ժողովը:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 18:30-ին, Double Tree by Hilton հյուրանոցում տեղի կունենա Հայ օգնության միութեան համահայկական պատգամաւորական ժողովի բացման պաշտոնական արարողությունը (հասցե՝ Գրիգոր Լուսաւորիչ 4):
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՅԴ բյուրոյի անդամ Հակոբ Տեր Խաչատրյանը, ՀՕՄ-ի կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանը, ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ներկայացուցիչը:
Կարևորելով Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումը, Հայրենիք–Սփյուռք գործակցությունում մշակութային, կրթական, սոցիալական, առողջապահական և քարոզչական ծրագրերի իրականացումը ՀՀ սփյուռքի նախարարության և Հայ օգնության միության (ՀՕՄ) միջև կկնքվի համագործակցության հուշագիր: