Ադրբեջանական հենակետի ոչնչացումն ու հայկական զինուժի պատասխան գործողությունները լռեցրել են հակառակորդին

Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզի բնակավայրերում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է, հայ­ ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են:

Սեպտեմբերի 24­-ի երեկոյան հայկական զինված ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հնարավոր է եղել զսպել հակառակորդի ակտիվությունը հայ­ադրբեջանական սահմանին, որի ընթացքում հայկական կողմից քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ կան:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»­-ի հետ զրույցում հայտնեցին, որ հայկական կողմը զինվորականների շրջանում զոհեր և վիրավորներ չունի: Որոշ տեղեկությունների համաձայն` հայկական զինված ուժերին հաջողվել է նաև ոչնչացնել հայկական Պառավաքար համայնքի դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերից մեկը, որտեղից հակառակորդը կրակ էր բացել հայկական գյուղի ուղղությամբ:

Հայկական զինուժի պատասխան գործողությունների արդյունքում 5 ադրբեջանցի զինծառայող է սպանվել: Հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-­ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-­ը` վիրավորվել: Զոված քաղաքացիներն են`1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-­ին ծնված Շուշան Ասատրյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ` Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83­-ամյա Պայծառ Աղաջանյանը:

Scroll Up