Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Արա Աբրահամյանի եղբորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է 6 արտասահմանցիների` «Բարեկամության հաստատման ու համագործակցության, տնտեսական ու մշակութային կապերի զարգացման գործում մեծ ավանդի համար»:

Ըստ slaq.am-ի՝ «Ռոսսիյսկայա գազետա»-ն նշում է, որ Վիետնամի, Ադրբեջանի, Ինդոնեզիայի և այլ երկրների քաղաքացիների թվում պարգևատրվել է նաև «Ջեյ – Սի – Էյ – Հայաստանի ոսկերիչների ընկերության» ղեկավար Գագիկ Աբրահամյանը:

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր Գագիկ Աբրահամյանը պարգևատրվել է Բարեկամության մեդալով:

Scroll Up