Լիսաբոնի հինգ մարտիկների հիշատակին նվիրված հուշ-երեկո Նոր Ջուղայում (լուսանկարներ)

Հայոց ցեղասպանության իրողությունն ու Թուրքիայի կողմից դրա ուրացումը բարձրաձայնելու նպատակով 1983 թ. հուլիսի 27-ին Հայ հեղափոխական բանակի հինգ անդամներ`Սեդրակ Աճեմյանը, Վաչե Դաղլյանը, Արա Քերջլյանը, Սիմոն Հահնյանը եւ Սարգիս Աբրահամյանը Լիսաբոնում տեղակայված Թուրքիայի դեսպանատունը գրավելուց հետո պայթեցրին այն եւ փլատակների տակ ողջակեզ դարձած նահատակվեցին:
Լիսաբոնում զոհված հինգ մարտիկների հիշատակը հարգելու եւ վառ պահելու նպատակով Նոր Ջուղայի ՀՄՄ «Արարատ» միության սկաուտական միավորի գերագույն մարմնի նախաձեռնությամբ չորեքշաբթի`սեպտեմբերի 9-ի երեկոյան ժամը 8-ին միության սրահում տեղի ունեցավ հուշ-երեկո: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Նոր Ջուղայի ՀՄՄ «Արարատ» միության թղթակից Երանուշ Թահմազյանը:
Միջոցառման սկզբում միավորի Արի-արենուշական հատվածի միջոցով կատարվեց դրոշակի արարաողություն, ապա միավորի Գերագույն մարմնի խոսքը ընթերցեց Մանիա Ղուկասյանը: Ծրագրի ընթացքում ներկաները ունկնդրեցին Արեգա Սիմոնյանի եւ Վանիա Պետրոսյանի կատարմամբ Ս. Կապուտիկյանի հայրենասիրական ստեղծագործություններից, դիտեցին հինգ մարտիկների անձնազոհական ակտի մասին փաստա-վավերագրական տեսաժապավենը եւ Հարմա Կարապետյանի ու Թանգիկ Միրզախանյանի կատարմամբ «Զինվորի երգը» զուգերգը:
Ներկաները վայելեցին նաեւ միավորի Գայլիկ–արծվիկների կատարմամբ հայրենասիրական խմբերգեր: Երեկոն վարեց Վեհանուշ Խուդաբախշյանը:
Նշելի է, որ հուլիսի 26-ից 30-ը նույն միավորի նախաձեռնությամբ անցկացվեց ամենամյա կարցով տեղի ունեցող ֆուտբոլի 25-րդ մրցաշարը, որի մասին լուրը հաղորդելենք հաջորդիվ: