Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված ասմունքի երեկո

Սեպտեմբերի 17-ին, ժամը 19.00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և «Մուսալեռ» հայրենակցական միության նախաձեռնությամբ՝ Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որին ներկա կլինեն  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Մուսալեռ» հայրենակցական միության անդամներ, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանը (Այնճար), պաշտոնական այլ անձինք, հյուրեր  (հասցե՝Աբովյան փողոց 2 ):

Տեղի կունենա նաև պարգևատրման արարողություն:

Scroll Up