ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակն ակնկալում է մինչև 3 հազար սիրիացու մուտք Հայաստան

Եվրոպայում տեղի ունեցող իրավիճակը` կապված փախստականների խնդրի հետ, չի կարող լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա և չի ակնկալվում սպասվածից ավելի մեծ փախստականների հոսք դեպի Հայաստան:
Արցախպրեսի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Պոչապսկին:
ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ փախստականները սովորաբար նախընտրում են այնպիսի երկրներ, որտեղ բարեկեցության և կյանքի մակարդակն ավելի բարձր է: Այս պարագայում այդքան էլ էական չէ այն, որ որոշ երկրների հետ իրենց ծագման երկիրը կարող է ունենալ դարավոր և պատմական բարեկամություն:
«Մեր գնահատականներով` սպասվում է մինչև 3000 սիրիացու հոսք դեպի Հայաստան: Սակայն դա չի լինի միանգամից, այլ կլինի փուլ առ փուլ: Այս առնչությամբ կազմակերպությունը նախապաստրաստական աշխատանքներ տանում է»,-նշեց Քեյթ Պոչապսկին: