1915թ.-ի մասին պատմող «Կորուսյալ թռչուններն» արդեն կարելի է դիտել Թուրքիայի կինոթատրոններում

Այս շաբաթ Թուրքիայի կինոթատրոններում կսկսվի 9 նոր ֆիլմի ցուցադրություն, որոնցից 2-ը թուրքական արտադրության են, 7-ը՝ արտասահմանյան: Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի համաձայն՝ մեծ էկրան բարձարացող նոր ֆիլմերի թվում է նաև «Կորուսյալ թռչունները»՝ 1915թ.-ի մասին Թուրքիայում նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմը, գրում է ermenihaber.am-ը:
Ֆիլմի սցենարի հեղինակն ու համառեժիսյորներն են հայազգի Արեն Փերդեջին և ազգությամբ թուրք Էլա Ալյամաչը: Գլխավոր դերերում նկարահանվել են ծագումով թուրք Դիլա Ուլուջան և Ահմեթ Ուզը, ինչպես նաև հայ Արտո Արսենյանն ու Հերոս Հակոբյանը:
Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Հայոց Ցեղասպանության ընթացքում մի գիշերվա մեջ իրենց ողջ ընտանիքին կորցրած քրոջ ու եղբոր՝ Մարիամի ու Պետոյի՝ իրենց ընտանիքի որոնումների շուրջ: