«Արի տուն-2015». Արիտունցիների վերջին շրջագայությունները լուսանկարներով

Օգոստոսի 31-ին կավարտվի ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2015» ծրագիրը: Հուլիսի 14-ից մեկնարկած ծրագրի ընթացքում՝ սփյուռքահայ երիտասարդները հնարավորություն ունեցան շրջագայելու Հայաստանի տեսարժան, պատմամշակութային վայրերով, անմոռանալի օրեր անցկացրեցին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում: Լուսանկարների միջոցով «Հայերն այսօրը» ներկայացնում է արիտունցիների հայաստանյան «ճամփորդությունը»: