Վրաստանում ավտովթարից 4 հայ է զոհվել

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 20-ին, ժամը 19.58-ին տեղեկություն է ստացվել, Վրաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ավտովթար, ինչից տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ՕՀ-ի աշխատակցի հետ, ով տեղեկացրել է, որ ժամը 14.37-ի սահմաններում բախվել են «Օպել» մակնիշի 34 ND 729 համարանիշի եւ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները. կա 4 զոհ, 2 վիրավոր, որոնք ՀՀ քաղաքացիներ են:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 ND 729 համարանիշի ավտոմեքենան պատկանում է Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 31 շենքի բնակիչ՝ 30-ամյա Հովհաննես Հարությունյանին:

Ժամը 23.26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել են տվյալներ զոհերի մասին՝

16-ամյա Հեղինե Բաղդասարյան,

40-ամյա Լիլիթ Ներսիսյան,

57-ամյա Մարգարիտա Ներսիսյան,

57-ամյա Արշավիր Հարությունյան:

Տուժել են՝

54-ամյա Ռուզաննա Հարությունյան,

Մարգարիտա Մարգարյան:

Նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Scroll Up