Սիրիայի Ղամիշլի քաղաքում պայթյուն է որոտացել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/815723.jpg)
Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքում օգոստոսի 19-ին պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախնական տեղեկություններով, 13 մարդ է զոհվել, ևս 50-ը` վիրավորվել:
Մահապարտ ահաբեկիչը պայթյունն իրականացրել է քրդական անվտանգության ուժերի նստավայրի մոտ, տարածքին հսկայական նյութական վնաս է հասցվել: Սիրիայի օդային ուժերն ահաբեկչական կազմակերպությունների թաքստոցներ ու փոխադրամիջոցներ են ոչնչացրել Իդլիբի նահանգի Մաջաս, ալ Ուասիտա, Իշթաբրակ, Սարմանիա, Թամանաա բնակավայրերում: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ բանակն օդային ուժերի հետ համագործակցության արդյունքում նախօրեին Արևելյան Ղուտայում ավելի քան 70 ահաբեկիչների է ոչնչացրել: Արաբին և Հարասթա շրջաններում ահաբեկիչների թաքստոցներ են ոչնչացվել: Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: