Հայտնաբերվել են Այվազովսկու և Պոլենովի գողացված կտավները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/Ayvazovski-300x225.jpg)
Կալուգայի երկու բնակիչ ձերբակալվել են ՌԴ Տարուսա քաղաքի պատկերասրահից Հովհաննես Այվազովսկու և Վասիլի Պոլենովի կտավները գողանալու կասկածանքով: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ գրում է Ռիա Նովոստին:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին երկու անհայտ անձ սև դիմակներով մտել են պատկերասրահ, ատրճանակի նման առարկայով սպառնացել պատկերասրահի տնօրենին և արվեստաբանին, նրանց կապել: Դրանից հետո պատկերասրահից գողացել են Այվազովկսու և Պոլենովի կտավները, ևս մեկ նկար, որի հեղինակն անհայտ է: Հասցված վնասը կազմում էր ավելի քան 7,5 միլիոն ռուբլի:
Օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ձերբակալվել են Կալուգայի երկու բնակիչ՝ 31-ամյա և 33-ամյա տղամարդիկ, որոնցից մեկը նախկինում դատապարտված է եղել: Նրանցից առգրավվել են Այվազովկսու և Պոլենովի կտավները, իսկ անհայտ նկարչի աշխատանքը ոստիկանները հայտնաբերել են մայրաքաղաքի գրավատներից մեկում: