Լույս է տեսել «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» գիրքը

Արցախի գրական կյանքում հերթական հաճելի իրադարձությունն է տեղի ունեցել, գրում է yerkirmedia.am-ը: Ընթերցողների սեղանին նոր աշխատություն է հայտնվել:

«Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» վերտառությամբ գրքի հեղինակը Դավիթ Բաբայանն է: Պատմական գիտությունների թեկնածուի 6-րդ աշխատությունն է:

Եթե մյուս գիտական հրապարակումները վերաբերում են աշխարհաքաղաքականության և քաղաքական պատմության զարգացումներին, ապա այս աշխատության մեջ ընգծվում է նաև հոգևոր բաղադրամասը:


Scroll Up