Լույս է տեսել «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» գիրքը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/18.08.15-9648girq.jpg)
Արցախի գրական կյանքում հերթական հաճելի իրադարձությունն է տեղի ունեցել, գրում է yerkirmedia.am-ը: Ընթերցողների սեղանին նոր աշխատություն է հայտնվել:
«Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ» վերտառությամբ գրքի հեղինակը Դավիթ Բաբայանն է: Պատմական գիտությունների թեկնածուի 6-րդ աշխատությունն է:
Եթե մյուս գիտական հրապարակումները վերաբերում են աշխարհաքաղաքականության և քաղաքական պատմության զարգացումներին, ապա այս աշխատության մեջ ընգծվում է նաև հոգևոր բաղադրամասը: