Թուրքիայից հայ ոսկերիչը եկեղեցական պարագաներ է պատրաստում ռուսական տաճարների համար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/0173-300x225.jpg)
Հայերը լավագույն ոսկերիչներն են համարվում նույնիսկ Թուրքիայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Barocco Silver» թուրքական ոսկերչական ընկերության ներկայացուցիչ, պոլսահայ Տիգրան Թաշը:
«Կան նաեւ թուրքական ընկերություններ ու վարպետներ, որոնք սկսում են յուրացնել այդ արհեստը: Սակայն լավագույնը շարունակում են համարվել հայերը»,- հավելեց նա:
Ընկերությունն արծաթե իրեր է արտադրում, այդ թվում՝ սպասք ու եկեղեցական պարագաներ: Այն գնում են Թուրքիայի տարածքում գործող քրիստոնեական եկեղեցիները, ընդ որում, ինչպես հայկական, այնպես էլ հունական եւ ասորական:
«Վերջերս մեզ պատվեր տվեցին նաեւ Ռուսաստանից: Նրանց համար խաչեր եւ եկեղեցական այլ պարագաներ պարտաստեցինք»,- նշեց Թաշը: