Գերմանական համալսարանն արգելել է քննարկել Ցեղասպանությանը հակասող թեզերը

Գերմանիայի Duisburg Essen համալսարանը սկանդալային որոշում է կայացրել և արգելել է քննարկել Հայոց ցեղասպանության իրողությանը հակասող տեսակետները, գրում է Tert.am-ը:

Համալսարանում սովորող թուրք ուսանողները պարտադրված են 1915 թվականին տեղի ունեցածը որպես «հայերի ջարդեր» ներկայացնել։

Դրան ի պատասխան՝ «Խաղաղության և երկխոսության» միությունը թեմայի լուսաբանման համար աշխատանքներ է ձեռնարկում։

Նրանք համալսարանից բաց նիստ իրականացնել են պահանջում, սակայն համալսարանը դա թույլ չի տվել։ Միությունը հարցի առնչությամբ բանաձև է ներկայացրել համալսարանի ղեկավարությանը, սակայն դա էլ չի ընդունվել։

Թուրքերը փորձել են համալսարանի հանրակացարանում թռուցիկներ բաժանելով ներկայացնել թեմայի առնչությամբ իրենց դիրքորոշումը, սակայն անսպասելի արդյունքի են բախվել։ Ժամանել է ոստիկանությունն ու արգելել է ցրել թռուցիկները։

Scroll Up