Իրազեկման 5000 կիլոմետր. հայ բայքերները հասել են Հայաստան.տեսանյութ
Իտալական Լիվորնոյից Երևան երկու անիվների վրա․ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայկական մոտոցիկլիստների ակումբի 5 անդամներ, անցնելով Եվրոպայի տասնյակ քաղաքներով, իրազեկել են Մեծ եղեռնի մասին ու հասել Հայաստան՝ ծաղիկներ դնելու Ծիծեռնակաբերդում՝ անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի առջև։