Վալերի Բուայե. 1915թ.-ից հետո պատմությունը չպետք է կրկնվի

1915թ.-ից հետո պատմությունը չպետք է կրկնվի։ Այս մասին իր բլոգում գրել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն։

«Իմ պահանջով Արեւելքի քրիստոնյաներին աջակցության ուղերձը տեղադրվել էր Մարսելի 11-12-րդ ենթաշրջանի վարչակազմի ճակատամասին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի պաստառի կողքին։

Որպես պատգամավոր՝ ես առաջինն էի, որ դեռեւս մեկ տարի առաջ՝ 2014թ. հուլիսի 23-ին, կառավարությանը հարց ուղղեցի Արեւելքի քրիստոնյաների վիճակի մասին եւ օգտագործեցի «ցեղասպանություն» եզրը։ Իսկ 2014թ. սեպտեմբերին ես կազմակերպեցի Արեւելքի քրիստոնյաների աջակցության երեկո։

Թույլ չենք տա, որպեսզի 100 տարի անց պատմությունը կրկնվի։ 2 տարի անց տարածաշրջանը լքել են գրեթե բոլոր քրիստոնյաները, որպեսզի խուսափեն հետեւանքներից։

Քրիստոնյա փոքրամասնությունը պայքարում է, իսկ նրա պայքարը համընդհանուր պայքար է հալածանքների դեմ, դա մեր քաղաքակրթության պայքարն է։

Վաղուց ժամանակն է վերջ դնել համընդհանուր անտարբերությանը։

Ես չեմ լռելու, չեմ լինելու կրկնվող պատմության դիտորդը»։

Scroll Up