Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Արցախի Անկախության տոնի առթիվ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սեպտեմբերի 1-ին տեղի կունենա Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան: Այն կանցկացվի ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Այս մասին հայտնում են նախագծի մամուլի ծառայությունից:

Նախագծի հեղինակն է Սարինե Ավթանդիլյանը, գեղարվեստական ղեկավարը՝ Լյոբով Կազարնովսկայան, դիրիժոր՝ Անատոլի Լևին:

Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային կմասնակցեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան, Արցախի պետական կամերային երգչախումբ «Վարարակն»՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Նինա Գրիգորյան, Արցախի պերական կամերային երգչախումբ «Մռակած»՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Մարինե Մեսրոպյան:

Մուտքն ազատ է:

Scroll Up