Կատալոնիայում երաժշական փառատոնի ավարտական ծրագիրը կնվիրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Իսպանիայի Կատալոնիա քաղաքում օգոստոսի 14-16-ը Հնագույն երաժշտության փառատոն կանցկացվի: Պոբլետի վանական համալիրում անցկացվելիք փառատոնն այս տարի նվիրվում է իսպանացի գրող, փիլիսոփա և աստվածաբան Ռայմունդ Լուլիի մահվան 700-րդ տարելիցին, գրում է Tert.am-ը` հղում անելավ La Vanguardia պարբերականին:
Փառատոնը կմեկնարկի «Երաժշտության հազար ու մի գիշեր» և կավարտվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված «Հայաստանի ոգին» համերգային ծրագրով, որին կհետևեն Սեբաստիան Բախի երաժշտության կատարումներ:
Զոհերի հիշատակը արվեստի միջոցով հարգելու համար կկատարվեն փառատոնի տնօրեն Ժորդի Սավալի կողմից ընտրված հայ երաժիշտների գործեր, ինչպիսիք են Տիգրան Չուխաջյանը և Կոմիտասը: