Զբոսաշրջության նպատակով Հայաստան այցելող իտալացիների թիվը գնալով ավելանում է
Հայաստանը զբոսաշրջության առումով սկսել է ավելի հետաքրքիր երկիր դառնալ իտալացիների համար:
Երևանում Doubletree by Hilton միջազգային հյուրանոցի բացման պաշտոնական արարողության ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին:Դեսպանը նշել է,-«Զբոսաշրջության նպատակով Հայաստան այցելող իտալացիների թվի մեծ աճ է նկատվում վերջին շրջանում: Գնալով ավելի շատ իտալացիներ են ժամանում Հայաստան»:
Այս առումով նա կարևորեց Երևանում հերթական միջազգային բրենդի հյուրանոցի բացումը, որը կնպաստի երկրում զբոսաշրջության զարգացմանը: «Շատ եմ կարևորում այս հյուրանոցի դերը զբոսաշրջության զարգացման գործում»,- եզրափակեց դեսպանը:
Երևանում հուլիսի 18-ն տեղի ունեցավ Doubletree by Hilton միջազգային հյուրանոցի բացման պաշտոնական արարողությունը: Հյուրանոցի բացմանը մասնակցեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից և արտերկրից: