Կորեացի խորհրդարանականները ծաղկեպսակ են դրել Ցեղասպանության հուշակոթողին
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Նո Յոու Մին եւ խմբի անդամները հուլիսի 17-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Սամվել Ֆարմանյանի եւ Ճապոնիայում ու Հարավային Կորեայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Կորեացի խորհրդարանականները Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անունից ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։
Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտել լուսանկարներն ու ցուցանմուշները։
Նրանք նաեւ գրառում են կատարել հուշամատյանում։