ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին:

 Հյուրը նախարարին տեղեկացրեց, որ վերջերս է վերադարձել Արգենտինա, Ուրուգվայ և Ֆրանսիա կատարած ճամփորդությունից, որի նպատակը հիշյալ երկրներում հնչակյան 20 գործիչների նահատակման 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելն էր: Նա սփյուռքի նախարարին շնորհակալություն հայտնեց հունիս 15-ին  ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության քսան գործիչների նահատակության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպման և համագործակցության համար:

 Հրանուշ Հակոբյանը Հակոբ Տիգրանյանին ծանոթացրեց նախարարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերին և գոհունակություն հայտնեց, որ նախարարության «Արի տուն» ծրագրի օգոստոսյան փուլին մասնակցելու են շուրջ 220 երիտասարդ հնչակյաններ՝ աշխարհի տարբեր երկրներից:

 Քննակվեցին օգոստոսի 6-ին Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նախարարության աջակցությամբ կազմակերպվող «20 անմահներին» նվիրված ոգեկոչման երեկոյին առնչվող  կազմակերպչական հարցեր:

Scroll Up