Եթե հայերի հետ ազգակցական կապ ունենայի կհպարտանայի. Մեհմեդ Ալի Ասլան

Թուրքական SkyTv կայքի փոխանցմամբ՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կողմից պատգամավոր ընտրված Մեհմեդ Ալի Ասլանը հայտարարել է, թե երբ երդման ժամանակ թուրք ազգ ասելու փոխարեն ասել է Թուրքիայի ազգեր, իրեն ասել են հայի թոռ։ Նա շեշտել է, թե այդ խոսքերով փորձել են հայերին նվաստացնել, փորձել են իրեն նվաստացնել, գրում է Artsakhpress.am-ը:

«Ես հայերի հետ ազգակցական կապ չունեմ։ Եթե հայերի հետ ազգակցական կապ ունենայի, դրանով կհպարտանայի»,-ասել է Մեհմեդ Ալի Ասլանը։

Scroll Up