«100-ամյա վերք, 100-ամյա պայքար» բեմականացումը Բաթումիում.տեսանյութ
Ապրիլի 28-ին Բաթումի քաղաքի Ամառային թատրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100-ամյա վերք,100-ամյա պայքար» բեմականացումը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Բաթումի իր աղբյուրներից:
Միջոցառումը կազմակերպվել էր Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովվության և մանկավարժական կազմի կողմից:
Թատրոնի լեփ-լեցուն դահլիճում եկեղեցու կիրակնօրյա և շաբաթօրյա դպրոցի, «Աղբյուր» երգչախմբի, «Հեղնար» պարային խմբի, գեղագիտական խմբակի և երիտասարդական շարժման սաները ներկայացրեցին կենդանի երգեցողություն, Հայոց ցեղասպանության ողբերգալի տեսարաններ,Կոմիտաս վարդապետի կյանքից դրվագներ:
Մասնակիցներին և հանդիսատեսին օրհնության խոսք ասաց Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիայի և Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Տեր հայրը բարձր գնահատեց մանկավարժների,սաների ու մասնակիցների կատարած աշխատանքը և վստահեցրեց ,որ նախնիների հիշատակը և նահատակությունն արժևորող այս ներկայացումը դեռ երկար կմնա հանդիսատեսի հիշողության մեջ: