Պրուշկով քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում կանցկացվի

Լեհաստանի Պրուշկով քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հերթական միջոցառումը կանցկացվի, գրում է Artsakhpress-ը:

Լեհական Kultura Online կայքի փոխանցմամբ՝ միջոցառումն անցկացվելու է «Dulag 121» թանգարանում, որտեղ նախկինում նացիստական ճամբար է եղել: Հանդիպումը բացվելու է լեհ պատմաբան Քշիշտոֆ Յաբլոնկիի՝ «1915 թվականի Հայոց ցեղասպանությունը» թեմայով զեկույցով: Դրանից հետո կցուցադրվի պատմաբան Արա Սարաֆյանի աշխատությունների հիման վրա ստեղծված «Կապույտ գիրք: Հայոց ցեղասպանության վկայությունները» փաստագրական ֆիլմը:

Միջոցառման ընթացքում Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նյութերի ցուցադրություն տեղի կունենա: Այն կանցկացվի Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանի եւ Պրուշկովի վարչակազմի ղեկավար Զդզիսլավ Սիպերի հովանո ներքո:

Scroll Up