Մառնեուլի շրջանում կտեղադրվի խաչքար նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Մառնեուլի շրջանի հայաբնակ Կարմիր գյուղում հունիսի 26-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված խաչքարի բացում, հայտնում է «Արմենպրեսը»:
Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամուլի խոսնակ Սուսաննա Խաչատրյանի խոսքով՝ միջոցառումը սովորականներից չէ, քանի որ Մառնեուլի մեծ շրջանում առաջին անգամ է հայկական խաչքար տեղադրվում:
‹‹Եթե հպարտությամբ հայտարարում ենք, որ Ջավախքում շատ խաչքարեր են տեղադրված, եթե հայտարարում ենք, որ Թբիլիսիում նույնպես որոշակի վայրերում խաչքարեր արդեն տեղադրվում են, ապա Մառնեուլի շրջանում սա առաջին խաչքարն է, եւ շատ կարեւոր միջոցառում է թե՛ տեղի հայ բնակչության համար, թե Վիրահայոց թեմի››,- ասաց Սուսաննա Խաչատրյանը` հավելելով, որ խաչքարի բացման միջոցառմանը կմասնակցեն Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանն ու Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն սրբազան Միրզախանյանը:
Սա առաջին հոգեւոր մեծ միջոցառումը չէ, որ վերջին շրջանում անցկացվում է Մառնեուլում: Հունիսի սկզբին Մառնեուլի Ախքյորփի հայկական գյուղում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևորսպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի ձեռամբ կատարվել է ընդհանրական մկրտություն:Գյուղի 1861 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին քարաշեն եկեղեցու բացօթյա տարածքում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր կանոններին համապատասխան մկրտություն են ստացելշուրջ յոթ տասնյակ վիրահայեր: Մկրտությունից հետո կայացել է համերգ, որի ընթացքում հնչել ենհայկական ժողովրդական երգեր: