Թեհրանում ցուցադրվել է «Փրկության քարտեզ» ֆիլմը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում 2 օր շարունակ հայերի եւ իրանցիների համար Թեհրանում ցուցադրվել է «Փրկության քարտեզ» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին:

«Ալիք»-ի փոխանցմամբ՝ ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են նաեւ իրանցի երիտասարդ ռեժիսորներ:

«Փրկության քարտեզ»-ը փաստագրական ֆիլմ է, որը պատմում է եվրոպացի 5 հումանիստ կանանց մասին, ովքեր Հայոց ցեղասպանության ականատեսն են եղել եւ իրենց կյանքի լավագույն տարիները նվիրել են Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հայ երեխաներին եւ կանանց:

Scroll Up