System of a Down­-ը Հայոց ցեղասպանության ճանաչման առաջամարտիկն է. The Oakland Press

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի առաքելությունը ոչ միայն մարդկանց զվարճացնելն է, այլև Հայոց ցեղասպանության մասին նրանց իրազեկելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, այս մասին իր հոդվածում գրում է The Oakland Press­ի լրագրող Գերի Գրաֆը:

Նշելով, որ արդեն մեկ տասնամյակ է, ինչ ռոք­խումբը նոր ալբոմ չի թողարկել` լրագրողը նշում է, որ ներկայում խմբի անդամները կենտրոնացած են «Արթնացրեք հոգիները» անվանումը ստացած շրջագայության վրա, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100­ րդ տարելիցին: «Այս շրջագայությունն ավելի կարևոր է, քան System of a Down­ի հաջորդ ալբոմը: Սա ավելի հեռահար մի բան է և իրականում խնդիրն ավելի մեծ է, քան հենց Հայոց ցեղասպանությունը: Սա համաշխարհային հարց է»,­ նշել է խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը: Լրագրողը հիշեցնում է, որ 1994 թվականին խմբի հիմնադրումից հետո System of a Down­ը եղել է խնդիրն առաջ քաշող առաջամարտիկներից մեկը, և նրանց պայքարը ավելի մեծ կշիռ է հավաքել նաև հինգ պլատինե ալբոմների շնորհիվ: Գերի Գրաֆը նշում է, որ «Արթնացրեք հոգիները» շրջագայությունը մեկնարկեց 2015 թվականի ապրիլին Լոս Անջելեսում և եզրափակվեց ապրիլի 23­ին` Ցեղասպանության տարելիցին նախորդող օրը Երևանում: Խմբի մենակատար Սերժ Թանկյանը նշել է, որ իրենց համերգային նոր շրջագայությունը ոչ միայն նոր հնարավորություն է բարձրաձայնելու ցեղասպանության և դրա համաշխարգային ճանաչման անհրաժեշտության մասին, այլև մի յուրօրինակ հնարավորություն է ցույց տալու դրա կապն աշխարհում ներկայիս դեպքերի հետ:

«Ամենավտանգավորն այն է, որ ցեղասպանություններն այսօր շարունակվում են: Չկա որևէ միջազգային համաձայնագիր` անկախ Ցեղասպանության մասին կոնվենցիայից: Մեզ համար կարևոր է ոչ միայն բարձրացնել իրազեկվածությունը, այլև օգնել խնդրում հասնել արդարությանը»,­ նշել է Թանկյանը:

Scroll Up