Գերմանիայի ԱԳՆ-ն տարօրինակ պատճառաբանութամբ չեղարկել է Ստամբուլում Ցեղասպանությանը նվիրված համերգը
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում նախատեսված Դրեզդենի սիմֆոնիկ նվագախբի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Աղետ» խորագրով համերգի չեղարկման վերաբերյալ պատճառաբանում է հրապարակել: «
Ստամբուլում նոյեմբերի 13-ին հյուպատոսարանի շենքերն ազատ չեն լինի», «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ DPA գործակալությանը նման տարօրինակ բացատրություն է տվել Գերմանիայի ԱԳՆն: Գործակալության տեղեկություններով՝ համերգը չեղարկելու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ նախարարությունում իմացել են, որ համերգին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին և Մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նաբի Ավջիին: Գերմանիայի ԱԳՆն նշել է, թե հրավերներն ուղարկվել են առանց ԱԳՆի մասնակցության: Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը ծրագրում է «Աղետ»ը նոյեմբերին ներկայացնել Բելգրադում և Երևանում: «Աղետ» ծրագիրը բաղկացած է Զեյնեթ Գեդիզիօղլուի (Թուրքիա), Վաչե Սարաֆյանի (Հայաստան) և Հելմուտ Օհրինգի (Գերմանիա) աշխատանքներից: Թուրքիայի Հանրապետությունը հայտարարել է ԵՄ Ստեղծարար Եվրոպա ծրագրից հրաժարվելու մասին այն պատճառով, որ ծրագիրն աջակցում է «Աղետ» նախագծին: Նախագծին աջակցելու մասին հայտարարել է անգամ Գերմանիայի արտաքին գործերի նախարար ՖրանկՎալտեր Շտայնմայերը:
«Այս նախագիծը հրավիրում է հանդիսատեսին դուրս գալ ատելության աշխարհից: Ես վստահ եմ, որ միայն այն մարդիկ, ովքեր իմանում և ճանաչում են մյուսների երազներն ու տրավմաները, կարող են նպաստել պայծառ ապագայի հաստատմանը: «Աղետ» նախագիծն այս ճանապարհին ամենակարևոր հիմնաքարն է», նշել է Շտայնմայերը: