Հայ և չինացի երեխաները ներկայացրեցին Հայաստանը

Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, Նանջինգի «Նոր արևելյան աստղ» մանկապարտեզում չինացի ու հայ մանուկները միասին ներկայացրեցին Հայաստանն ու հայկական մշակույթը: Այս մասին հայտնում է Չինաստանում հայ համայնքի chinahay.com կայքը:

Նրանք պարեցին հայկական ժողովրդական պարեր, ճաշակեցին հայկական ուտեստներ, լսեցին հայկական երաժշտություն: Ամենուր ծածանվում էր եռագույնը…

Չինաստանի Հայկական համայնքը շարունակում է հանրային դիվանագիտության շնորհիվ Հայաստանը ճանաչելի ու սիրված դարձնել Չինաստանում:

c1c2 c3c4 c5 c6

Scroll Up