ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բժիշկ Հակոբ Անթառամյանին

Մայիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ  բժիշկ-էնդոկրինոլոգ  Հակոբ Անթառամյանին:

Ողջունելով հյուրին, նախարարը բարձր գնահատեց Հակոբ Անթառամյանի պատրաստակամությունը՝ իր երկարամյա բժշկական փորձը Հայաստանում տարածելու գործում:

Շնորհակալություն հատնելով ջերմ ընդունելության համար՝ Հակոբ Անթառամյանը մասնավորապես նշեց. «Շատ ուրախ եմ Հայրենիքում գտնվելուս համար: Վերջին անգամ այստեղ եղել եմ 20 տարի առաջ և  այսօր արդեն տեսնում եմ վերափոխված Հայաստան: Ցանկանում եմ ստանալ ՀՀ քաղաքացիություն, Հայրենիքում կլինիկա հիմնել, բանկերում ներդրումներ կատարել և իմ տարիների ունեցած փորձով օգնել շաքարային դիաբետով տառապող հիվանդներին»:

Անթառամյանը նշեց նաև, որ նախատեսում է աշնանը ընտանիքի հետ միասին այցելել  Հայրենիք, տուն գնել և իրականացնել  իր նվիրական մտադրությունները:

Scroll Up