ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բժիշկ Հակոբ Անթառամյանին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/Antaranyan.jpg)
Մայիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բժիշկ-էնդոկրինոլոգ Հակոբ Անթառամյանին:
Ողջունելով հյուրին, նախարարը բարձր գնահատեց Հակոբ Անթառամյանի պատրաստակամությունը՝ իր երկարամյա բժշկական փորձը Հայաստանում տարածելու գործում:
Շնորհակալություն հատնելով ջերմ ընդունելության համար՝ Հակոբ Անթառամյանը մասնավորապես նշեց. «Շատ ուրախ եմ Հայրենիքում գտնվելուս համար: Վերջին անգամ այստեղ եղել եմ 20 տարի առաջ և այսօր արդեն տեսնում եմ վերափոխված Հայաստան: Ցանկանում եմ ստանալ ՀՀ քաղաքացիություն, Հայրենիքում կլինիկա հիմնել, բանկերում ներդրումներ կատարել և իմ տարիների ունեցած փորձով օգնել շաքարային դիաբետով տառապող հիվանդներին»:
Անթառամյանը նշեց նաև, որ նախատեսում է աշնանը ընտանիքի հետ միասին այցելել Հայրենիք, տուն գնել և իրականացնել իր նվիրական մտադրությունները: