Քրդական աշխատավորական կուսակցությունը հայկական կազմակերպություն է. Անկարայի քաղաքապետ

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գեոքջեքը «Հաբեր» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ դարձյալ ատելությամբ լի արտահայտություններ է արել հայերի հասցեին:

Նա հայտարարել է, որ հայերն ու Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) 1984 թվականին միավորվել են ու համաձայնության եկել, որ «նախ կվերցնենք Թուրքիայի Արևելյան մասը, հետո այն կբաժանենք միմյանց միջև»:

Գեոքջեքը նաև հավելել է, որ Քրդական աշխատավորական կուսակցություն ահաբեկչական կազմակերպությունը ոչ թե քրդական, այլ հայկական կազմակերպություն է, և հայերը հարավարևելյան Թուրքիան քրդերից մաքրեցին, որպեսզի այնտեղ հիմնեն Հայաստան:

Scroll Up