Սիրիահայ վարժարանների աշակերտները ավարտել են ուսումնական տարին

Մայիսի 24-ին սիրիահայ վարժարանների աշակերտները, հանձնելով 2014-2015 թվականի ուսումնական տարեշրջանի երկրորդ կիսամյակի քննությունը, ավարտել են ուսումնական տարին:
Կան ևս երկու պետական քննություններ՝ ավարտական դասարանի աշակերտների համար: «Գանձասար» թերթի փոխանցմամբ՝ Հալեպում անվտանգությունը շարունակում է մնալ անկայուն: Բարելավում կա ջրի և էլեկտրականության մատակարարման հարցում: Ինտերնետի մատակարարումը մնում է խափանված: