Սեյրան Օհանյանն այցելել է հոսպիտալում բուժվող զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 24-ին այցելել է կենտրոնական հոսպիտալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկանում ենք news.am կայքից:
Նախարարին ուղեկցել են ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը և բուժվարչության պետ գնդապետ Կ.Խաչատրյանը:
Նախարար Սեյրան Օհանյանը նախ այցելել է հիվանդ զինծառայողներին, մանրամասն ծանոթացել նրանց առողջական վիճակին, հանդիպել և զրուցել նրանցից շատերի ծնողների հետ: Այնուհետև նախարարը բժիշկների հետ առանձին խորհրդակցություն է անցկացրել, տվել համապատասխան հանձնարարականներ: Իսկ վերջում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել է զինծառայողների կյանքի փրկության և բուժման հարցերում առավել աչքի ընկած մի քանի բժիշկների: