Կոմիտաս ռադիոժամ-80. դեպի Երկիր

Մոնտեվիդեոյի «Կոմիտաս» ռադիոժամը տոնում է հիմնադրման 80-ամյակը: Տոնախմբությունների շարքը ռադիոժամի աշխատակազմը սկսում է 60 հոգանոց պատկառելի խմբով ճամփորդությամբ դեպի Մայր Հայրենիք: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի վարչությունից:

Մայիսի 26-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, մասնակցությամբ հայրենի ճանաչված արվեստագետների, տեղի կունենա Սփյուռքի առաջին հայկական ռադիոժամի հիմնադրման 80-ամյա հոբելյանի հանդիսությունը, որի հովանավորն է ՀՀ սփյուռքի նախարարությունը և Համազգային մշակութային միության երևանյան գրասենյակը:

Scroll Up