«Հայփոստ»-ը Սոչիի օլիմպիական խաղերին եւ դպրոցներում շախմատի դասավանդմանը նվիրված նամականիշներ կթողարկի

«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում Է 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին հատուկ նամականիշներ թողարկել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հայփոստ» ՓԲԸ-ի միջազգային եւ ֆիլատելիայի բաժնի պատասխանատու Աննա Ղուկասյանը: Հայաստանի մարզիկները մասնակցելու են Սոչիի խաղերին:
Աննա Ղուկասյանը տեղեկացրեց նաեւ, որ այս նամականիշների շարքը միակը չԷ, որը նվիրված Է լինելու սպորտին. «Հայփոստ»-ն ընթացիկ տարում թողարկելու Է նաեւ Հայաստանի հանրակրթական դպրոցների ծրագրում որպես առարկա շախմատի ընդգրկմանը նվիրված նամականիշներ:
Հայկական նամականիշները հեղինակություն են վայելում եւ մեծ հետաքրքրությամբ են ընդունվում միջազգային ֆիլատելիայի աշխարհում: