Ադրբեջանական կայքը «Եվրատեսիլ»-ում Հայաստանի հաղթանակն է կանխագուշակում

Արդեն տեղեկացրել ենք, որ Վենետիկի 56-րդ բիենալեում Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին:

Այս լուրը հերթական անգամ ադրբեջանցիները, մասնավորապես`«Հագըն.ազ»-ը, ոչ մի կերպ չեն  կարողացել մարսել, գրում է Արցախպրոսը: Ավելին, ադրբեջանական կայքը «սենսացիոն բացահայտում» է արել` գրելով, թե մրցույթը քաղաքականացվել է, իբր հայկական սփյուռքը կաշառել է Հռոմի պապին Ցեղասպանությունը ճանաչելու համար՝ խոստանալով 25 մլրդ դոլար փոխանցել Վատիկանի բանկի հաշվին:   «Նշենք նաև, որ ՀՀ-ն դեսպանատուն է պահում ոչ միայն Իտալիայում, այլ նաև Վատիկանում:

Իսկ դեսպանն է ՀՀ նախագայի փեսան: Այս ամենը վկայում է, որ Հայաստանը խաղադրույքը դրել է Իտալիայի և Վատկանի վրա՝ «ցեղասպանություն» առասպելը առաջ տանելու համար»,- գրում է կայքը:

Բայց սա դեռ զառանցանքի վերջը չէ: Ադրբեջանցի հոդվածագիրը 100%-ով վստահ է, որ «Եվրատեսիլ -2015» երգի մրցույթում Իտալիան իր 12 բալը կտա հենց Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբին, որը ներկայանալու է Don’t Deny  երգով: «Չեմ զարմանա, որ հենց հայկական խումբը հաղթի երգի մրցույթում»,- եզրափակում է հոդվածագիրը:

Ի՞նչ տրամաբանությամբ է շարժվում ադրբեջանցի հոդվածագիրը, և ինչպե՞ս է միայն Իտալիայի 12 բալը ապահովելու «Genealogy» խմբի հաղթանակը, մնում է միայն գուշակել…

 

Scroll Up