Ուոթերթաունում ցուցարարները Օբամայից կպահանջեն ճանաչել Ցեղասպանությունը
Մինչ ԱՄՆ Հարավային Դակոտայի նահանգի Ուոթերթաուն քաղաքը մայիսի 8-ին պատրաստվում է ընդունել նախագահ Բարաք Օբամային, տարբեր պատճառներով ցույցի դուրս եկած ակտիվիստները փորձում են իրենց վրա ուշադրություն հրավիրել։ Նրանց թվում են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող ցուցարարները, գրում է News.am-ը։
Ինչպես գրում է տեղական Argus Leader թերթը, հայկական ծագումով մի խումբ երիտասարդներ պլանավորում են ուրբաթ օրը հավաքվել Ուոթերթաունի օդանավակայանում։ Նրանք ցանկանում են ճնշում գործադրել Օբամայի վրա, որպեսզի վերջինս արտասանի ցեղասպանություն բառը։
Տեղաբնակ հայ փաստաբան Ջեք տեր-Հակոբայնը նշել է, որ Հարավային Դակոտայում կա մեծ ազդեցիկ հայկական համայնք, որի անդամներից մի քանիսը Ցեղասպանություն վերապրած մարդկանց ժառանգներ են։