Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման հետ կապված, գրում է NEWS.am-ը:

Թուրքական Timeturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, թե խստորեն դատապարտում է Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից 1915-ը ցեղասպանություն անվանող որոշումը։

ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, թե խնդրի հետ կապված իրենց տեսակետները հայտնել են են Թուրքիայի ԱԳՆ կանչված Անկարայում Լյուքսեմբուրգի դեսպանին, ինչպես նաեւ հետ է կանչվել Լյուքսեմբուգում Թուրքիայի դեսպան Լեւենթ Շահինքայան։

Նշենք, որ մայիսի 6-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը 1915-ին հայերի դեմ իրականացված կոտորածը Ցեղասպանություն էր որակել եւ կոչ արել Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը։

Scroll Up