Թաներ Աքչամը Ստամբուլի հայկական որբանոցը քանդելու որոշումի մասին

Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը Facebook սոցցանցի իր էջում մեկնաբանել է Ստամբուլի հայկական որբանոցը քանդելու որոշումը։
«Մի շարք մարդիկ՝ քննարկում ու վիճում են «1915-ին ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ» հարցի շուրջ… Դուք նորմալ պայմաններում անգամ հայերի ունեցվածքը քանդելով՝ վրան լյուքս առանձնատներ «տնկող» պետությունում եք ապրում։ Նման չափերի անպատկառության հասնող այս երկրում Ձեր կարծիքով 1915-ին ինչե՞ր են տեղի ունեցել»,- գրել է Աքչամը՝ նշելով, որ դրանից հետո թուրքական պետությունը դեռ հայտարարում է, թե իր նման հայերի հանդեպ վարվող չկա։
Հիշեցնենք, որ երեկ մեկնարկել էին Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող որբանոցի քանդման աշխատանքները։
Այնտեղ ժամանակին 1.500 հայ որբ է բնակվել։ Այնտեղ են մնացել նաև լրագրող Հրանտ Դինքն ու նրա կինը՝ Ռաքել Դինքը։
Ավելի ուշ, ընդդիմադիր որոշ գործիչների միջամտությամբ քանդման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։