ՀՀ սփյուռքի նախարարի հարցազրույցը Ավստրալիայի Armenia TV հեռուստատեսությանը.տեսանյութ
Ավստալիա կատարած այցելության ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հարցազրույց է տվել Ավստրալիայի Armenia TV հեռուստատեսությանը:
Հարցազրույցի ժամանակ խոսվել է մարտի 22-ին Սիդնեյի Թումբալոնգ զբոսայգու Դարլինգ Հարբոր նավահանգստի մոտ տեղի ունեցած Սիդնեյի Հայկական փառատոնի մասին, որն իրականացվել է ՀՀ սփյուռքի նախարարության, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի հովանավորությամբ և ՀՄԸՄ-ի, Համազգայինի, Հայ օգնության միության համատեղ նախաձեռնությամբ: Փառատոնը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: