Արամ Ա-ն Ցեղասպանության տարելիցի առիթով զորակցություն է ստացել Սերբիայի դեսպանից

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը վեհարանի իր գրասենյակում ընդունել է Լիբանանում Սերբիայի դեսպան Ալեքսանդր Ռեսթիչին, հայտնում են Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից:

Այցելության նպատակն էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հայ ժողովրդին զորակցություն հայտնելը: Հանդիպմանը քննարկվել են Միջին Արևելքի ընդհանուր իրավիճակը և հայ ու սերբ ժողովուրդների հարաբերությունները:

Նորին Սրբությունը ողջունել է Հայաստանի և Սերբիայի հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը և շեշտել մարդու իրավունքների հարցերի շուրջ երկու ժողովուրդների համագործակցությունը՝ հանուն արդարության հաստատման:

Scroll Up