Մահացել է Սինգապուրի հայկական համայնքի հնաբնակ Գրիգոր Բասմաջյանը
«Հայերն այսօրը» հայտնում է, որ իր մահկանացուն է կնքել Գրիգոր (Գրեգ) Բասմաջյանը:
Գրիգոր Բասմանջյանը Սինգապուրի հայկական համայնքի հնաբնակներից էր: Երկար տարիներ եղել է Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահը: Մեծ ներդրում է ունեցել Սինգապուրի հայկական 179-ամյա եկեղեցու պահպանման և շենացման գործում: Գրիգոր Բասմանջյանն մինչև իր կյանքի վերջը ծառայում էր Հայ Առաքելական եկեղեցուն և մեծ գործեր էր կատարում հայկական եկեղեցիների պահպանման համար ինչպես Սինգապուրում, այնպես էլ Յանգոնում, Մյանմարում, Դհակայում:
Անցյալ տարի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի Սրբատառ կոնդակով Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան էր շնորհվել Գրիգոր (Գրեգ) Բասմաջյանին:
«Հայերն այսօրը» ցավակցում է Գրիգոր Բասմանջյանի ընտանքին և Սինգապուրի հայկական համայնքին: