Մահացած է Սինկաբուրի հայկական համայնքի հնաբնակ Գրիգոր Պասմաճեան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/Greg.jpg)
«Հայերն այսօր»-ը կը յայտնէ, որ իր մահկանացուն կնքած է Գրիգոր (Գրեգ) Պասմաճեան:
Գրիգոր Պասմանճեան Սինկաբուրի հայկական համայնքի հնաբնակներէն էր: Երկար տարիներ եղած է Սինկաբուրի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հոգաբարձուներու խորհուրդի նախագահ: Մեծ ներդրում ունեցած է Սինկաբուրի հայկական 179-ամեայ եկեղեցւոյ պահպանման եւ շէնացման գործի մէջ: Գրիգոր Պասմաճեան մինչեւ իր կեանքի վերջը կը ծառայէր Հայ Առաքելական եկեղեցիին եւ մեծ գործեր կը կատարէր հայկական եկեղեցիներու պահպանման համար ինչպէս Սինկաբուրի, այնպէս ալ Եանկոնի, Մեանմարի, Դհակայի մէջ:
Անցեալ տարի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի Սրբատառ կոնդակով Հայ առաքելական Սուրբ Եկեղեցւոյ «սուրբ Ներսէս Շնորհալի» բարձր շքանշան շնորհուած էր Գրիգոր (Գրեգ) Պասմաճեանին: «Հայերն այսօրը» կը ցաւակցի Գրիգոր Պասմաճեանի ընտանքին եւ Սինկաբուրի հայկական համայնքին: