ՀՀ ԱԳՆ. Արցախի ժողովուրդն ապացուցեց իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը

Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը։ Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին։

Մեկնաբանելով երեկ Արցախում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունները, Նալբանդյանն ասել է. «Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ եւ մրցակցային խորհրդարանական ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը:

Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան»:

Scroll Up