Արա Կարապետյանը կղեկավարի Մոսկվայի Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնը
Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան մոսկովյան երաժշտական թատրոնի գլխավոր ղեկավար կդառնա խմբավար Արա Կարապետյանը: Ինչպես հաղորդում է Lenta-ն, այս մասին հայտարարել է թատրոնի նախկին ղեկավար Վլադիմիր Ուրինը, ով նշանակվել է Պետական ակադեմիական մեծ թատրոնի տնօրեն: Այս պաշտոնում նա փոխարինել է Անատոլի Իկսանովին:
Վլադիմիր Ուրինը հայտարարել է, որ Մեծ թատրոն չի հրավիրի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի թիմի անդամներին: Նրա խոսքերով՝ ինքը չի ցանկանում քանդել երաժշտական թատրոնը և պատրաստվում է աշխատել Մեծ թատրոնի անձնակազմի հետ:
Արա Կարապետյանը 1997 թ. եղել է Ստանիսլավսկու անվան երաժշտական թատրոնի խմբավարը: 2005 թ. նա եղել է Ուրինի առաջին տեղակալը: Նա, մասնավորապես, եղել է Ռիմսկի-Կորսակովի «Հեքիաթ Սալթան թագավորի մասին», Պուչինիի «Մադամ Բաթերֆլյայ» ներկայացումների բեմադրող խմբավարը: Կարապետյանը եղել է «Նորդ-Օստ» մյուզիքլի ղեկավարը:
1in.am