Խաչքարերի հուշահամալիր՝ ոստիկանական զորքերի 10/33 զորամասում
Ոստիկանական զորքերի 10/33 զորամասում գնդապետ Գուրգեն Գրիգորյանի նախաձեռնությամբ, ով միշտ աչքի է ընկել իր ենթակայության տակ ծառայող զինվորներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու պատրաստակամությամբ և ոչ սովորական լուծումներով, 2015թ ապրիլին 16-ին տեղադրվեց խաչքարերի հուշահամալիր՝ նվիրված Հայոց ցեղասպանոււթյան 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
10/33 զորամասը Սփյուռքի նախարարության գործընկերն է և ամենաակտիվ մասնակցությունն ունի նրա ծրագրերի՝ մասնավորապես «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի իրականացման գործում: «Արի տուն» ծրագրով Հայաստան եկած ավելի քան 50 երեխա հյուրընկալվում են զորամաս և ծանոթանում զինվորների առօրյային:
Գուրգեն Գրիգորյանի նախաձեռնությամբ 2012թ.-ին զորամասի տարածքում կառուցվեց Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը, որը միշտ լիքն է զինվորներով
2013թ-ին կառուցվեց զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որտեղ իրենց մարտական ընկերները այցելում և ծաղիկներ են դնում:
Գուրգեն Գրիգորյանի և նրա ղեկավարած զորամասի համար ավանդույթ է դարձել տարեկան 4 անգամ Գավառի մանկատուն այցելելը: