Տեղի կունենա «Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոն» բազմալեզու թարգմանիչ ծրագրի շնորհանդեսը
Ապրիլի 29-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա ՀՀ Սփյուռքի նախարարության ու Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոնի (ISMA) բազմալեզու թարգմանիչ ծրագրի շնորհանդեսը, որի կարգախոսն է՝ «Հայոց լեզուն հասանելի դարձնել Թուրքիայի տարածքում բնակվող ծպտյալ հայերին» (հասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բ/կ, 5-րդ հարկ, 503 սրահ):
Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ծրագրի հեղինակ, ՀՊՃՀ պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Մանուկյանը կներկայացնի բջջային հեռախոսով աշխատող ինտերնետային բազմալեզու թարգմանչական-բացատրական բառարանները:
Ստեղծվել է շտեմարան, որը թույլ է տալիս ներառել առկա հայերեն բացատրական և թարգմանչական բոլոր բառարանները:
Ներկայումս մեկտեղված է մոտ 25 բառարան:
Ստեղծվող բառարանն արդեն առցանց հասանելի է բջջային հեռախոսների համար ևս: