Հայաստանի ընկերությունների արտադրանքն ավելի լայն է ներկայացված Մոսկվայում, քան Սանկտ Պետերբուրգում
Երևանի քաղաքապետի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կողմից կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում, Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի առթիվ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամները, Երևանի և Սանկտ Պետերբուրգի գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ միասին, Սմոլնիում մասնակցել են բիզնես համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով կազմակերպված կլոր սեղանին։
Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, առանձնացնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ բիզնես համագործակցության զարգացման դրական դինամիկան, նշել է, որ Հայաստանի գործարարները փոխշահավետ համագործակցության առաջարկներ են սպասում Ռուսաստանի գործընկերներից։ Քննարկման ընթացքում նաև նշվել է, որ Հայաստանի ընկերությունների արտադրանքն ավելի լայն է ներկայացված Մոսկվայում, քան Սանկտ Պետերբուրգում։ Այդ համատեքստում կարևորվել է Հայաստանից Սանկտ Պետերբուրգ արտահանվող արտադրանքի տեսականու և ծավալների ընդլայնումը։ Քննարկման ընթացքում կարևորվել է գործարար կապերում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը:
և հասարակայնության հետ կապերի վարչություն